Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձվել է բողոքի նոտա։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կոշտ դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, մոտավորապես ժամը 01:00-ին, Կիևի վրա իրականացված հրթիռային և անօդաչու հարձակումների ընթացքում «Իսկանդեր» հրթիռներից մեկը ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Այս միջադեպն էլ դարձել է բողոքի նոտայի պատճառը։
Պայթյունի հետևանքով ավերվել է դեսպանատան ցանկապատի մի հատվածը, վնասվել են շենքային կառույցները, ծառայողական ավտոմեքենաները, վարչական շենքը և հյուպատոսական բաժինը՝ առաջացնելով զգալի նյութական վնաս։ Նշվում է, որ մարդկային կորուստներ չեն եղել։