Հետևեք մեզ։

Պարեկները կանգնեցրել են արագությունը գերազանցած վարորդին և վատառողջ երեխային տեղափոխել հիվանդանոց

16:20, 14 նոյեմբեր 2025
Պարեկները կանգնեցրել են արագությունը գերազանցած վարորդին և վատառողջ  երեխային տեղափոխել հիվանդանոց
 
Նոյեմբերի 14-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Վաղարշապատում ծառայություն իրականացնելիս ժամը 11.36-ի սահմաններում, սահմանված արագությունը գերազանցելու համար, Մանուշյան փողոցում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
 
Տեղեկանալով, որ մեքենայում գտնվող երեխան վատառողջ է և անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց, պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոն:
 
Պարեկների արագ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել երեխային ցույց տալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վերլուծական