Հետևեք մեզ։

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

22:41, 14 նոյեմբեր 2025
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման կարևորությունը։

Արաղչին թուրք գործընկերոջը հայտնել է նաև իր ցավակցությունը՝ ռազմական ինքնաթիռի վթարի առնչությամբ: 

Ֆիդանն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային խաղաղության և կայունության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով բոլոր երկրների հանձնառության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում։

 

Վերլուծական