Հետևեք մեզ։

Ղարաբաղ այցելած մեր թղթակցին մտադիր են արտաքսել Հայաստանից. WarGonzo

23:19, 14 նոյեմբեր 2025
Ղարաբաղ այցելած մեր թղթակցին մտադիր են արտաքսել Հայաստանից. WarGonzo

Երևանի օդանավակայանում մերժել են WarGonzoնախագծի լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան: Դրա մասին հայտնել է նախագիծը:

 

«Նա ընտանիքի հետ մեկնել էր Հայաստան՝ արձակուրդի: Մանրամասները պարզաբանվում են, և մեր թղթակիցը սպասում է հետադարձ չվերթին և հայկական հատուկ ծառայությունների որոշումը հիմնավորող փաստաթղթերին»:

 

Դմիտրին մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական զարգացումները լուսաբանելու համար:

 

Երկար ժամանակ անց սա առաջին դեպքն է, երբ հայտնի ռուս լրագրողին մերժվել է մուտքը Հայաստան»:

Վերլուծական