Նոյեմբերի 15-ին, ժամը 19։17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «PAZ» մակնիշի ավտոբուսը, «Infiniti» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «PAZ» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները, «PAZ» մակնիշի ավտոբուսի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հինգ տուժած ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։