Հետևեք մեզ։

Վաղարշապատում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

08:26, 16 նոյեմբեր 2025
Վաղարշապատում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Վաղարշապատ խոշորացված համայնքում մեկնարկել է ավագանու ընտրության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքի տարբեր բնակավայրերում բացվել է 47 ընտրատեղամաս: 

 

Ավագանու ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: 

 

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը, «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը՝ Արտյոմ Սիմոնյանը, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ Հարություն Մկրտչյանը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակը՝ Գրիշա Հարությունյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը՝ Վահրամ Ազատյանը, «Ժառանգություն» կուսակցության ցուցակը՝ Արկադի Փայտյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Արգիշտի Մեխակյանը, «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Խաչիկ Մանուկյանը: 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։

 

Վերլուծական