Հետևեք մեզ։

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ վնասվել է կայանված «Citroen C5»–ը

20:10, 16 նոյեմբեր 2025
Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ վնասվել է կայանված «Citroen C5»–ը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

 

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում։

 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչ 81-ամյա Դոնալդ Մ․-ին պատկանող «Citroen C5» մակնիշի ավտոմեքենան։

 

Այս պահին ոստիկանները ու պարեկները պարզում են ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։

Վերլուծական