Հետևեք մեզ։

Պատահական չէ՝ նույն օրը քննվում են Սամվել Կարապետյանի կալանքի ու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցերը. փաստաբան

11:22, 17 նոյեմբեր 2025
Պատահական չէ՝ նույն օրը քննվում են Սամվել Կարապետյանի կալանքի ու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցերը. փաստաբան

Վճռաբեկ դատարանը մինչ այժմ որևէ արձագանք չի տվել, Արամ Վարդևանյանը կանխատեսում է նրանց հնարավոր դիրքորոշումը՝ նշելով, որ դատարանը որոշ սահմանափակումներ ունի հրապարակային բանավեճերին մասնակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց, որ իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներն էլ չեն արձագանքում, մինչդեռ, իր խոսքերով, Քննչական կոմիտեի նախագահն ու գլխավոր դատախազը արդեն անգամ հարցազրույցներ են տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին վերագրվող «աբսուրդային» գործին։

Փաստաբանը հիշեցրեց, որ ավելի վաղ Արմեն Ֆեռոյանը հրապարակային բանավեճի էր հրավիրել գործին քաջատեղյակ իրավապահներին, սակայն մինչ օրս արձագանք չկա։

Խոսելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին՝ Վարդևանյանը նշեց, որ այն արդիականություն չունի, ինչն արձանագրված է հենց դատարանի որոշման մեջ։ Նրա խոսքով՝ որոշման ժամկետն արդեն սպառված էր այն պահին, երբ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ ընդունեց բողոքը։ Նա հավելեց, որ իրենք ներկայացնելու են մեկ հատորից ավելի գրագրություն՝ իրենց միջնորդություններով, դրանց պատասխաններով կամ դրանց բացակայությամբ, իսկ քննիչը, իր համոզմամբ, կրկին կընթերցի մի միջնորդություն, որը որևէ կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։

 

Վերլուծական