Հետևեք մեզ։

Մասիս համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

11:35, 17 նոյեմբեր 2025
Մասիս համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

Մասիս համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը։

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար միաձայն ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 31–ին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից դիմեց, որ դադարեցնեն ավագանու անդամի իր լիազորությունները։

Վերլուծական