Հետևեք մեզ։

Միլանի «Ինտերը» հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

14:19, 17 նոյեմբեր 2025

Միլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հայտնում է Armsport.am-ը։

Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։

«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», - ասված է տեսանյութին կից գրառման մեջ։

 

Նշենք, որ տեսանյութում օգտագործվել է Եվրատեսիլ-2025-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգի «Survivor» երգը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածքից։ Եթե վերականգնումը ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

Վերլուծական