Մենք հստակ հիմնավորել ենք, որ 3 այսպես կոչված դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
«Դատարանն իր նախաձեռնությամբ 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո կշարունակենք, մենք մոտեցել ենք ավարտին արդեն։ Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման եւ պետք է մերժվի, սակայն, եթե դատարանը գտնի, որ այդ պայմանը ինչ որ կերպ հիմնավորվում է, ապա պետք է կիրառի այլընտրանքային խափանման միջոցները»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ քննիչը միջնորդել է երկարաձգել կալանքի ժամկետը։