Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՔԿ-ի ներկայացրած միջնորդությունը քննվում էր երեկվանից` առավոտյան ժամը 10։00–ից։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։