Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշեց, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ երեկվանից պետական համակարգը ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ։
«Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովեն անհրաժեշտ պարագաներով բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործըթնացը կազմակերպելու համար։ Առողջապահության նախարարությանը կապահովենք անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով։ Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը։
Նա նաև նշեց, որ կշարունակի գործել հասարակական տրանսպորտը, կկազմակերպվեն միջշրջանային երթերը։
Դիմելով Արցախի բնակիչներին՝ պետնախարարը խնդրեց, հորդորեց, ինչ-որ տեղ նաև պահանջեց գործել առավելագույն չափով խնայողաբար։
«Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, անընդհատ չկուտակվել լցակայաններում։ Նրանք, ովքեր ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոնը, առայժմ չեն կարող օգտվել դրանցից»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ ինքն այս ամենը չի ներկայացնում խուճապի մատնվելու համար, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն։
Մանրամասն՝ տեսանյութում․