Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը․ գրել է Եսայի քահանա Արթենյանը։
«Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,-գրել է նա։