Հետևեք մեզ։

Շենավանում սպանվածը դանակահարել է 15-ամյա որդուն և 66-ամյա մորը. ՆԳՆ–ն մանրամասնում է

17:42, 16 հունիս 2023
Շենավանում սպանվածը դանակահարել է 15-ամյա որդուն և 66-ամյա մորը. ՆԳՆ–ն մանրամասնում է
Արմավիրի մարզի Շենավան գյուղում սպանված 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 15-ամյա որդուն և 66-ամյա մորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
 
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 15-ի ժամը 18։10-ի սահմաններում։
 
«Տղամարդը ոտքերով և ձեռքերով էլ խփել է 36-ամյա կնոջը։ Ստացվում է, որ նրանց պատճառվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ստեղծված իրավիճակից հետո 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին, որը ստացած մարմնական վնասվածքից մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:
 
36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: