Հետևեք մեզ։

ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը

16:24, 18 նոյեմբեր 2025
ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը

Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։ 

ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։ 

Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․

✔️նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,

✔️երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։

ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։

ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը ներկայացվում է հետևյալ հղումով՝ 

 

Վերլուծական