Հետևեք մեզ։

Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին. Բրիտանիայի պետնախարար

16:38, 18 նոյեմբեր 2025
Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին. Բրիտանիայի պետնախարար

Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին՝ պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին։

 

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», - հայտարարել է բրիտանացի նախարարը։

Վերլուծական