Հետևեք մեզ։

Կատելանի «Ամերիկա» ոսկյա զուգարանակոնքը վաճառվել է 12 միլիոն դոլարով

14:33, 19 նոյեմբեր 2025
Կատելանի «Ամերիկա» ոսկյա զուգարանակոնքը վաճառվել է 12 միլիոն դոլարով

Հայտնի իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի կողմից 18-կարատանոց ոսկուց պատրաստված 100 կգ կշռող զուգարանակոնքը վաճառվել է ավելի քան 12 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Sotheby's աճուրդի տունը, որը կազմակերպել էր վաճառքը։

«Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա»՝ լիարժեք աշխատող 18-կարատանոց ոսկուց զուգարանակոնքը վաճառվել է 12,1 միլիոն դոլարով», - նշված է գրառման մեջ։ 

 

Կատելանը մեկ այլ հայտնի ինստալյացիայի՝ պատին ժապավենով ամրացված բանանի հեղինակն է։ 2024 թվականին այն նույն աճուրդի տանը վաճառվել է 6,2 միլիոն դոլարով։

 

Վերլուծական