Հետևեք մեզ։

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է

21:48, 19 նոյեմբեր 2025
Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով որպես վկա հարցաքննվել է

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է տարածված տեսանյութերին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

 

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշեց Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս սակայն հերքել է դա։

Վերլուծական