Հետևեք մեզ։

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի հետևսնքով հինգ վիրավոր կա

01:17, 20 նոյեմբեր 2025
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի հետևսնքով հինգ վիրավոր կա

Հինգ մարդ է տուժել Լճաշեն գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

 

«Նոյեմբերի 19-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «VAZ», «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալլոնների փականները»,- նշված է հաղորդագրությունում։

 

Վերլուծական