Մոսկվայից Սոչի ուղևորվող մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լրատվամիջոցին այդ մասին հայտնել են Գագարինի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Հարկադիր վայրէջքի պատճառը դեռ չի հաղորդվում։