Հետևեք մեզ։

Ողջունում ենք ԱԲ ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ. ԱՄՆ դեսպանություն

10:55, 20 նոյեմբեր 2025
Ողջունում ենք ԱԲ ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ. ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վերլուծական