Հետևեք մեզ։

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հանրագիտարանի հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է․ Կառավարության պարզաբանումը

11:21, 20 նոյեմբեր 2025
Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հանրագիտարանի հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է․ Կառավարության պարզաբանումը
Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հայտնում է կառավարությունը։
 
Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:
 
Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ:

Վերլուծական