44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքը չի երկարաձգվի. այսպիսի որոշում կայացրեց դատարանը։
Դատարանը որոշեց Ռոստոմյանի նկատմամբ սահմանել բացակայելու արգելք և վարչական հսկողություն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից, այսինքն՝ Ռոստոմյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո։
Հիշեցնենեք՝ Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։