Հետևեք մեզ։

Գարեգին Բ-ն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներին հորդորել է աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն

14:57, 20 նոյեմբեր 2025
Գարեգին Բ-ն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներին հորդորել է աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն
Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Հայտնում է Մայր Աթոռը։
 
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևորեց առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումը, քահանա հայրերի ջանքերի առավել արդյունավորումը հավատավոր ժողովրդի հոգևոր կյանքի պայծառության համար։
 
Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։

Վերլուծական