Միջուկային մարտագլխիկների առաջին խմբաքանակը, որոնք նախատեսվում է տեղադրել երկրի տարածքում, առաքվել է Բելառուս։ Մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր Միութենական պետության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը կկատարենք ամբողջությամբ», - ասել Է Պուտինը։