Հետևեք մեզ։

Այս իշխանության իրականացրած բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով․ Սաղաթելյան

16:11, 20 նոյեմբեր 2025
Այս իշխանության իրականացրած բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով․ Սաղաթելյան

Դատախազության շենքի դիմաց այս պահին անցկացվում է բողոքի ակցիա՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով։

Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց գնահատմամբ դատախազները, քննիչները և դատավորները չեն գործում անկախության սկզբունքներով, և դատաիրավական համակարգը վերածվել է գործիքի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կենտրոնացնելու, քաղաքական ճնշումներ կիրառելու և անհիմն մեղադրանքներով անձանց կալանավորելու համար։

Պատգամավորի խոսքով՝ եթե վարչապետը կարողանա անպատիժ շարունակել յուրաքանչյուր նոր ձերբակալություն կամ ճնշում, այդ գործընթացը չի դադարելու. «Ուստի, այս իշխանության իրականացրած բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»։

Սաղաթելյանը նաև նշեց, որ Հայաստանում այսօր կա ավելի քան հիսուն մարդ, որոնք, ըստ իրեն, պահվում են ազատազրկման մեջ բացառապես իրենց քաղաքական կարծիքի, հայ ինքնության պաշտպանության դիրքորոշման և գործող իշխանության քաղաքականությանը հակադրվելու համար։

 
 

Վերլուծական