Հետևեք մեզ։

Ուելս-Հայաստան․ 2։4․ հանդիպումն ավարտվեց ազգային ընտրանու հաղթանակով

23:13, 16 հունիս 2023
Ուելս-Հայաստան․ 2։4․ հանդիպումն ավարտվեց ազգային ընտրանու հաղթանակով

Հանդիպումն  ավարտվեց 2։4 հաշվով՝ ազգային ընտրանին հաղթեց Ուելսին։

----

Սելարայանը կրկին հաշիվն առաջ է մղում՝ 2։4։

----

72-րդ րոպեին մրցակիցը գրավում է Հայաստանի դարպասը և հաշիվը կրճատվում է 2։3։

----

Հանդիպման 65-րդ րոպեին Հայաստանի ընտրանու նորեկ Ռանոսը գեղեցիկ գոլով գրավում է մրցակցի դարպասը խաղի հաշիվը դարձնելով 1։3։ Սա հանդիպամն ընթացքում Ռանոսի 2-րդ գոլն էր։

Ռանոսը նաև դեղին քարտ ստացավ՝ մարզաշապիկը հանելու համար։

----

Ուելսում ընթանում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի հանդիպումը։ Հանդիպման 20-րդ րոպեին հաշիվը 1։1 է։

Հայաստանի հավաքականի խաղացող Սելարայանը պատասխան գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

29-րդ րոպեին Ռանոսը առաջ է մղում Հայաստանի ընտրանուն՝ 1։2։

Մեկնարկային կազմեր․

Ուելս

Վարդ – Ռոբերտս, Ռոդոն, Մեփհեմ, Դեյվիս – Ամպադու, Ռեմսի, Վիլսոն, Ջեյմս – Մուր, Ջոնսոն

Հայաստան

Չանչարևիչ – Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան – Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան – Հրանտ-Լեոն Ռանոս