Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է.
«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բարեվարքության ուսումնասիրության վարչության գլխավոր մասնագետ Աննա Ասատրյանը։
Ավելի քան չորս տարի աշխատելով Հանձնաժողովում՝ Աննան իր անգնահատելի ավանդն է ունեցել բարեվարքության ուսումնասիրության կայացման գործում և իր կենսախնդությամբ ու բարությամբ մշտապես լուսավորել ու գունավորել է Հանձնաժողովի առօրյան։
Աննա Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 17։00-20։00, ԼյուԱր Սգո Սրահում (ք․ Երևան, 18 Սիլիկյան հին խճուղի)։
Ցավակցում ենք Աննա Ասատրյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»: