Զարմացած չեմ այս արդյունքից։ Երեք օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ և եթե հիմա երկար տոնենք այս հաղթանակը և անհաջող խաղանք Լատվիայի դեմ՝ այս հաղթանակը ոչ մի արժեք չի ունենա։ Այս մասին այսօր Ուելսի ընտրանուն 2։4 հաշվով հաղթելուց հետո ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Ես եկել եմ Հայաստան, որպեսզի դուրս բերեմ հավաքականը որևէ խոշոր մրցաշար։ Լավ հավաք ենք անցկացրել, ֆունկցիոնալ առումով լավ էինք պատրաստվել այսօրվա հանդիպմանը։
Կարծում եմ, այսօրվա խաղում արժանի հաղթանակ տարանք, գրեթե բոլոր գործոններով կարողացաք գերազանցել մրցակցին»,- ասաց նա։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, երրորդ տուր, D խումբ․
Թուրքիա՝ 6 միավոր, Ուելս՝ 4, Խորվաթիա (2 խաղ,)` 4, Հայաստան (2 խաղ)՝ 3, Լատվիա՝ (2 խաղ)՝ 0: