Հետևեք մեզ։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

11:30, 21 նոյեմբեր 2025
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով:

2-րդ անձը Սպարտակ Ղուկասյանն է: Վերջինիս նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարաքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների համար: 24News-ը ՔԿ-ից տեղեկացավ, որ իրենց իսկ ներկայացրած կալանավորման միջնորդությունը դատարանը դեռ քննում է, որոշումը կլինի ավելի ուշ:

Նշենք, որ 2 օր առաջ՝ հերթական դատական նիստի ավարտից հետո, Վարդան և Սպարտակ Ղուկասյաններն իրենց վրդովմունքն էին արտահայտել նրանց վերաբերյալ, ովքեր կարծում են, թե Ղուկասյանները կաշառակեր են։

24News-ի հարցին ի պատասխան, որ Ձեզ կաշառք վերցնելու մեջ են մեղադրում, Ղուկասյանն ասել էր. «Ով որ ինձ կաշառքի մեջ է մեղադրում, իրա մորն ու քրոջը վատ բան է անում: Ես ըդքան հեռու եմ: Եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքը իրա մորն ու աղջկան բան է արել»:

Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն էլ հավելել էր. «Իրանց կնգտիք թող պատրաստվին»:

Վերլուծական