Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց Ուելսին։ Դուբլերի հեղինակներ դարձան Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։ Վերջինս հանդիպումից հետո խոսել է իր դուբլի և տարած հաղթանակի մասին, փոխանցում է Armsport.am-ը։
«Անհավանական զգացողություն է: Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք այս խաղում: Մենք փորձեցինք մեր ուժերը։ Դժվար խաղ էր, բայց մենք շատ ուրախ ենք, որ հաղթեցինք: Զարմանալի զգացողություն է երկու գոլ խփելը»,- Ռանոսի խոսքն է մեջբերել S4C-ն։