Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետությունում է: Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Նա շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ իր այցը Ղազախստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում այս նոր դարաշրջանը բացվել է անցյալ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի շնորհիվ, որից հետո մենք ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնցից մի քանիսն արդեն իրականացվել են, իսկ մյուսներն իրականացման փուլում են։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Ղազախստանում», - ասել է Փաշինյանը։