Հետևեք մեզ։

Տիկին դատախազը կարծում է՝ խափանման միջոցը չփոխելով իր մեղադրանքը ամրանում է, կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի վրա․ իրավապաշտպան

13:37, 21 նոյեմբեր 2025
Տիկին դատախազը կարծում է՝ խափանման միջոցը չփոխելով իր մեղադրանքը ամրանում է, կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի  վրա․ իրավապաշտպան

Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհևդային դատախազական մեթոդներից է(և ոչ միայն)․եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուումնասիրել է խորհհրդային դատախազական համակարգը․ գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Դիսիսդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։

Վերլուծական