Հետևեք մեզ։

Հարևանները Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհուց գողացել են ոսկյա զարդեր

15:14, 21 նոյեմբեր 2025
Հարևանները Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհուց գողացել են ոսկյա զարդեր
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհուց ստացվել էր հաղորդում, որ օգոստոսի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել իր տուն և գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։
 
Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ օգոստոսի 24-ին տան դռան վրայից անհետացել էր բանալին, որով էլ, հավանաբար, բացել էին դուռն ու գողացել ոսկեղենը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Կոտայքի մարզային քննչական վարչություն։
 
 
Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական ոստիկանները հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին տուժածի հարևաններին` 41-ամյա կնոջն ու 43-ամյա տղամարդուն: Վարչությունում նրանք խոստովանեցին արարքը:
Երկուսն էլ ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
 
 
 
 
 
 
 

Վերլուծական