Ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի՝ չկա այնպիսի իշխանություն ու չի պատկերացնում մի այնպիսի երկիր, որտեղ չլինեն սխալներ։
«Կարևորը՝ իշխանությունն իր մեջ ունենա ներքին ուժ ու համարձակություն՝ առերեսվելու սխալների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով Արցախին նա ասաց․
«Ո՞վ է հանձնել Արցախը, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հարցնում եմ՝ Արցախը ներառված չէ՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, եթե մտնում ենք այս դաշտ՝ ակնկալում եմ, որ պատասխանեք այդ հարցադրմանը»,- նշեց ՔՊ-ականը։