Եթե ձեզնից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ այսպիսի հաշվիչներ է տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան: Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը:
Համաձայնեք եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել: Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսեկան ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած: Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը երեկ Հ1–ի եթերում հայտարարել էր, որ բաժանորդներին վերաբերող 2018-2024թթ. Տվյալները կորել են։