Հետևեք մեզ։

Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է. Տիգրան Աբրահամյան

10:52, 22 նոյեմբեր 2025
Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է. Տիգրան Աբրահամյան

Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին և մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Ավելին, նրանցից ոմանք այս իշխանության ստեղծած հանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամությունն էլ հանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խոսել հասարակության առաջ:

Լռողներից Ջալալ Հարությունյանին որպես «վարձատրություն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրեական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղյակ զինվորականներից մի քանիսն են խոսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում:

Թե չէ իրենց ենթակա հրամանատարներին, զորքին իշխանությունն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրավորում է, իսկ իրենք տարօրինակ լռություն են պահպանում` դրանով ապահովելով իշխանության լկտիությունն ու քողարկում իրական հանցագործությունները»,-գրել է Աբրահամյանը։

Վերլուծական