Հետևեք մեզ։

Մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

14:01, 22 նոյեմբեր 2025
Մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

Վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում:

 

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ, Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է: Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ:

Համաժողովին մասնակցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի ելույթից հետո նախատեսված է պանելային քննարկում: Մեսրոպյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են նաև փոխվարչապետերն ու երկրի նախագահը:

Վերլուծական