Հետևեք մեզ։

Տաթևի վանքի մոտ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել ձորը և բախվել ծառին

11:47, 17 հունիս 2023
Տաթևի վանքի մոտ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել ձորը և բախվել ծառին

Հունիսի 17-ին՝ ժամը 06:40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), սահել ձորը և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտ 8 կմ քարշակելով տեղափոխել Աղվանիի հենակետ: