Հետևեք մեզ։

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

14:21, 22 նոյեմբեր 2025
Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Բելտա»-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված Ուկրաինայի 31 քաղաքացու: Խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: 

 

Վերլուծական