Հետևեք մեզ։

Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

19:48, 22 նոյեմբեր 2025
Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

 

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

 

Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.

 

Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.

 

Այրման ընթացքում ոչնչանում,
տուժում է կենսաբազմազանությունը,
թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

 

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911:

Վերլուծական