Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

12:41, 23 նոյեմբեր 2025
ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:

Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է:

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58, ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700:

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528:

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝  5:

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533:

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695:

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132:

Ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքի ստացած քվեները՝


«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10051 քվե


«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 295 քվե


«Հանրապետություն» կուսակցություն՝ 1241 քվե


«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե


«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե


«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե


«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե


Անճշտությունների գումարային չափը՝ 23:

Այսպիսով, մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 19 մանդատ


«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ


«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ:

Վերլուծական