Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանն արցախցի Հակոբի խնդրանքով այցելել է Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոց՝ հետևելու փոքրիկ մարզիկների մրցելույթներին (տեսանյութ)

10:25, 24 նոյեմբեր 2025
Ինչպես նախապես պայմանավորվել էինք արցախցի Հակոբի հետ, այցելեցի Էջմիածնի Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոց՝ հետևելու մեր փոքրիկ մարզիկների գեղեցիկ ու ոգեշնչող մրցելույթներին. այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Երեխաները պետք է հեռու լինեն փողոցից, զբաղվեն մարզական և ստեղծագործական գործունեությամբ, որպեսզի դառնան առողջ, ուժեղ և կայացած մարդիկ։
 
Անվտանգ երկիր և առողջ սերունդ կարող ենք ձևավորել միայն համազգային միասնական աշխատանքի շնորհիվ։
Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ապա չենք ունենալու ոչինչ»,-նշել է նա։

Վերլուծական