Հետևեք մեզ։

Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է. Պապիկյան

12:31, 24 նոյեմբեր 2025
Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է. Պապիկյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։

Լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե տեղեկություն ունի՞ ինչ տարածքների մասին է խոսքը.

«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ հանձնաժողովը պետք է աշխատի... Ազգային ժողովի նախագահը, եթե թվեր է հայտարարել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

 

Անդրադառնալով մարտունակությանն ու պաշտպանունակությանը նա նշեց, «պաշտպանունակություն» տերմինը չի հակասում «մարտունակությանը», բայց ավելի լավ ու ճիշտ տերմին է:

Վերլուծական