Հետևեք մեզ։

Ես ավելի շատ գալիս եմ՝ բարի կամք դրսևորելով, բայց իմ ներքին համոզմունքն այն է, որ ինչ անում ենք, աբսուրդ է. Քոչարյանը՝ դատական նիստում

12:43, 24 նոյեմբեր 2025
Ես ավելի շատ գալիս եմ՝ բարի կամք դրսևորելով, բայց իմ ներքին համոզմունքն այն է, որ ինչ անում ենք, աբսուրդ է. Քոչարյանը՝ դատական նիստում

Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Քոչարյանը հայտարարեց, որ դիմել է արհեստական բանականությանը՝  հետևյալ հարցադրումով՝ «Հնարավո՞ր է արդյոք առանց քրեական հոդվածի՝ մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ և արդյո՞ք այս երկրագնդի վրա կա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է»։

«Շատ երկար մտածելուց և ինֆորմացիան  ճշտելուց հետո, ինձ ասել են, որ դա աբսուրդ  ու անհնար է, և չկա աշխարհում որևէ  մի երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ես ասացի՝ լավ, կարող է պատմական իմաստով դա եղել է 50-60 տարի առաջ, սակայն ինձ ասացին, որ վերջին 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերվել։ Եթե մենք ողջամտությամբ շարժվենք, ապա ես այս դատական նիստին չպետք է գայի։ Որ չես գալիս, ասում են՝ խուսափում է։ Ես ավելի շատ գալիս եմ՝ բարի կամք դրսևորելով, բայց իմ ներքին համոզմունքն այն է, որ ինչ անում ենք, աբսուրդ է»։

Վերլուծական