Հետևեք մեզ։

Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց․ Իվետա Տոնոյան (լուսանկար)

13:22, 24 նոյեմբեր 2025
Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց․ Իվետա Տոնոյան (լուսանկար)
Սիրելի՛ ընկերներ,
Օրերս Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։ Հայտնում է Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը։
 
 
«Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Վերլուծական