Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

14:21, 24 նոյեմբեր 2025
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում  անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ 

Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ:

Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO  տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին: 

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու հայկական սպորտի երկրպագուներին։

Վանես Մարտիրոսյանը մահացել է քաղցկեղից։ 

 

Վերլուծական