Վիետնամում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել, որի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել: Եվս 12 մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ Վիետնամի իշխանությունների՝ ամբողջ երկրում վնասվել է 186 000 տուն, հեղեղները քշել-տարել են ավելի քան 3 միլիոն տնային կենդանիների:
Հեղեղումների վնասը գնահատվում է հարյուրավոր միլիոն դոլար:
Հեղեղումներ են նաև Թաիլանդում: Երկրի հարավում 1 մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ՝ տարհանվել:
Մալայզիայում էլ հեղեղումների պատճառով 11 000 մարդ է տուժել: