Հետևեք մեզ։

Երբ հրատապ աջակցությունը ոչ միշտ է հրատապ. արցախցիներին աջակցության ծրագրի խնդրահարույց հանգամանքները. Civilnet.am

16:29, 24 նոյեմբեր 2025
Երբ հրատապ աջակցությունը ոչ միշտ է հրատապ. արցախցիներին աջակցության ծրագրի խնդրահարույց հանգամանքները. Civilnet.am

Արցախից տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի՝ 40+10, այժմ 30,000 դրամ դարձած աջակցության շահառուների թվի կրճատումից հետո ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկեց նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության տրամադրում։ Ի՞նչ խնդիրների են բախվում արցախցիներն այս աջակցության հարցում, որքանո՞վ է այն բավարարում արցախցիների կարիքներն, ու ի՞նչ լուծումներ կարելի է տալ ծագած խնդիրներին։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Ի՞նչ է հրատապ աջակցության ծրագիրը

Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրվող բնակվարձի աջակցության շահառուների ցանկը զգալիորեն կրճատվեց ս.թ. հունիսի 1-ից, իսկ տրամադրվող աջակցությունը 40-ի փոխարեն դարձավ 30,000 դրամ, որից օգտվում է 44,334 անձ։

Կառավարությունն այս ծրագրի կրճատմանը զուգահեռ մեկնարկեց «Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ աջակցության» ծրագիր։ Դրանից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնցում մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը։ Օրինակ՝ եթե 4 հոգանոց ընտանիքի ընդհանուր եկամուտը 200 հազար դրամ է (այն բաժանում ենք 4 հոգու միջև ու ստացվում է 50,000 դրամ՝ մեկ անձի հաշվով), ապա տվյալ ընտանիքը կարող է լինել աջակցության շահառու։ Ուշագրավ է, որ գործող աջակցությունները, թոշակները, այլ նպաստներ մտնում են եկամտի հաշվարկում։

Բացի այդ, ընտանիքները չեն կարող լինել ծրագրի շահառու, եթե.

– գտնվում են պետական հոգածության ներքո կամ բնակվում են համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,

– ընտանիքի անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ ունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,

– ընտանիքի անդամները ունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից։
Ծրագիրը նախատեսված է 2025 թվականի հունիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։

Այս ծրագիրը կարևոր է Արցախից տեղահանված ընտանիքների համար, քանի որ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են վարձով բնակվել և բնակվարձի աջակցության (40+10-ը, որը հունիսից դարձավ 30,000) շահառուների թվի կրճատումից հետո շատերի համար բարդ է վճարել տան վարձն ու հոգալ սեփական կարիքները։ Թեև սա, իրոք, կարևոր քայլ է նվազագույն կարիքները հոգալու համար, սակայն գործնականում պարունակում է մի շարք խնդիրներ, որոնց բախվում են արցախցիները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերլուծական